Նոյեմբերի 19-ին Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Ճիկաիձեն ընդունեց Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանին. այս մասին Armlur.am-ը տեղեկացավ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից:
Անդրադարձ կատարվեց իրավապահ ոլորտում երկու երկրների միջև ակտիվ համագործակցության կարևորությանը: Ընդգծվեց միջազգային մարտահրավերների դեմ պայքարում ջանքերի համատեղման անհրաժեշտությունը:
Դեսպան Վարդանյանը և նախարար Ճիկաիձեն քննարկեցին երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցության հեռանկարներն ու առկա ներուժի առավել ակտիվ օգտագործման հնարավորությունները: