Չինաստանում ավտոբուսի` մահացու վիրավոր վարորդը կարողացել է կանգնեցնել չարգելակվող մեքենան` 24 ուղեւորի կյանք փրկելով: 48-ամյա Վու Բինը վարելիս է եղել ավտոբուսը, երբ հանկարծ նրա դիմացից ընթացող բեռնատարից դուրս է ընկել 2,5 կիլոգրամանոց երկաթե բեկորը եւ, փշրելով ավտոբուսի ապակին, դիպել նրան:
Բժիշկների գնահատմամբ` կոտրվել են վարորդի 4 կողերը, իսկ երիկամն ամբողջությամբ կտրտվել է: Վարորդը հիվանդանոցում մահացել է: