
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հրամանով` ԱԺ նախագահի մամուլի քարտուղար է նշանակվել Գոհար Պողոսյանը: armlur.am-ը զրուցեց Գոհար Պողոսյանի հետ պարզելու համապատասխանում է տեղեկությունը իրականությանը, թե` ոչ: armlur.am-ի հետ զրույցում Գոհար Պողոսյանը հասատատեց տեղեկությունը .”Այո , նշանակվել եմ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար”:Հիշեցնենք, որ Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետի պաշտոնում շարունակում է պաշտոնավարել ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի օրոք այդտեղ նշանակված, “Արմենպրես” լրատվական գործակալության նախկին տնօրեն Հրայր Զորյանը: Ենթադրվում է, որ նա մոտ ապագայում կազատվի այդ պաշտոնից եւ Սամվել Նիկոյանի հետ կգնա այն գերատեսչություն, որտեղ վերջինս կնշանակվի պաշտոնի: