
ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի 11-ամյա բնակիչ Թայլեր Սալիվենը յուրահատուկ դասից փախել նախագահ Բարաք Օբամայի տեսնելու համար , – հայտնում է ABC News-ը: Երբ տղան տեսել է նախագահին, բարեւել է, իսկ վերջինս էլ, պատասխանել է.”Բարեւ, դու երեւի փախել ես դասից, չէ՞: Ուզում ե՞ս մի գրություն թողնեմ ուսուցչիդ համար, որպեսզի նա չբարկանա բացակայությանդ համար”:
Թայլերի ուսուցչի անունն իմանալով` Օբաման գրել է. “Պարոն Աքման, խնդրում եմ ներողամիտ լինեք Թայլերի նկատմամբ: Նա ինձ հետ է եղել: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամա”: