
Հայաստանի ոստիկանության ղեկավարությունն անբավարար ուշադրություն է դարձնում վետերան ոստիկանների խնդիրներին: Այդ մասին, այսօր` հունիսի 4-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է Միջազգային ոստիկանական ասոցիացիայի հայաստանյան մասնաճյուղի նախագահ, աստիկանության գնդապետ Գրիշա Սարգսյանը: Նրա խոսքով, եթե ոստիկանության նախկին ղեկասվարությունն ակտիվորեն համագործակցում էր ՄՈԱ-ի հայաստանյան մասնաճյուղի հետ, ներկայիս ղեկավարությունը նման ձգտում չի ցուցաբերում: “Մինչդեռ նրանք պետք է հիշեն, որ մի օր էլ իրենք են վետերան դառնալու”,- ասել է Սարգսյանը: ՀԿ ղեկավարը գնահատական չի տվել ոստիկանության գործունեությանը, նշելով, որ գնահատականը պետք է տան քաղաքացիները, իսկ իր կարծիքը չի ցանկանում հայտնել: Գրիշա Սարգսյանն առաջարկել է բյուջեից 1-2 միլիարդ դրամ հատկացնել վետերան ոստիկանների խնդիրների լուծման համար:
Հայաստանում մոտ 10 հազար 800 վետերան կա, որից 300-ը Միջազգային ոստիկանական ասոցիացիայի հայաստանյան մասնաճյուղի անդամ է: