Արտառոց դեպք՝ Վարդենիս քաղաքում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վարդենիսի բաժնի աշխատակիցները գողություն կատարելու մեջ մեղադրվող անձին տարել են դեպքի վայր, որպեսզի վերջինս տեղում ցույց տա, թե ինչպես է մուտք գործել տուժողի տուն, որտեղից ինչ իր է վերցրել եւ այլն: Սակայն գողության մեջ կասկածվողին հաջողվել է ոստիկաններից աննկատ դիմել փախուստի: Ոստիկաններն արդեն մի քանի օր է՝ փնտրում են իրենց մեղադրյալին: Ի դեպ, ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Վալերի Բաղյանը մեզ հետ զրույցում հերքեց տարածված լուրերը՝ ասելով, որ նման բան չի եղել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս