«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական շրջանակներում վերջին օրերին լուր է շրջանառվում, որ Գյումրու մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն առաջիկայում կթողնի պաշտոնը: Ինչո՞ւ, պարոն Ցոլակյան՝ հարցրինք վերջինիս: «Չկա նման բան, սխալ-սուտ բաներ են տարածում. ես շարունակում եմ աշխատել ու չեմ պատրաստվում հրաժարական տալ»: Իսկ ո՞վքեր են, ըստ Ձեզ, այդ լուրը տարածում: «Ես շատ գիտեմ, կարող է ցանկություն ունեցողները. էս էրկու օրը լրագրողներ են զանգում ու հարցնում` ճի՞շտ է, որ ես առողջական խնդիրներ ունեք, ձեզ էլ ասեմ` չունեմ. ես ի՞նչ գիտեմ ում մտքին ինչ կա»: Քաղաքական կուլիսներում ասվում է, որ Սյունիքի մարզի օրինակով փորձ է արվելու Ձեր մարզը եւս «ամրապնդել» Վարդանիկով` հանրաքվեից եւ համապետական երկու ընտրություններից առաջ, որպես ամենավատ արդյունքներ ունեցող մարզ: «Ես բան չեմ լսել. ինքս տարիուկես է, ինչ պաշտոնավարում եմ, այդ ընթացքում որեւէ ընտրություն չի եղել, այնպես որ, Ձեզանից եմ լսում այդ ամենը»: Իսկ ինչպե՞ս են Ձեր հարաբերությունները Վարդան Ղուկասյանի հետ: «Սովորական, նորմալ»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: