Հունվարից սպասվում է հավելյալ գնաճ. «Հայոց աշխարհ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Եվրասիական տնտեսական միությանը անդամագրումը, բնականաբար, ավելացնում է ներմուծվող մի շարք ապրանքների գնաճային ռիսկերը։ Խոսքը այն ապրանքների մասին է, որոնց համար ԵՏՄ անդամագրման գործընթացում արտոնյալ ժամկետներ նախատեսված չեն։
Հաշվի առնելով այդ հանգամանքը, Կենտրոնական բանկը փորձել է գնահատել նոր տնտեսական տարածքին անդամագրումից թելադրված գնաճային դրսեւորումների մակարդակը։ Ըստ այդմ, ԿԲ-ն հանգել է այն եզրակացության, որ սպասվում է հավելյալ գնաճ, թեեւ այն շատ մեծ չի լինի: Կենտրոնական բանկի գնահատումներով, ներմուծվող ապրանքների մաքսատուրքերի փոփոխությունը գնաճի վրա կարող է դրսեւորվել ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային ազդեցությունների միջոցով»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս