«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել մեր երկրում. փաստաբանները ստիպված են քաղաքացիների շահերը ներկայացնելուց բացի զբաղվել իրենց իրավունքների պաշտպանությամբ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ փաստաբան Վահե Հովսեփյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով ՀՀ ֆինանսների նախարարությունից հուլիսին եւ օգոստոսին իրենից գանձված 52.368 ՀՀ դրամ սոցիալական վճարը վերադարձնել: Փաստաբանի վստահեցմամբ՝ 2014 թվականի հուլիսի եւ օգոստոսի համար սոցվճար գանձելը, իր վրա վճարման պարտականություն դնելը ոչ իրավաչափ է: Հիմա Հովսեփյանը դատարանի միջոցով փորձում է հետ ստանալ ֆինանսների նախարարության կողմից ապօրինի կերպով գանձված պարտադիր կուտակային վճարը:
Ի դեպ, տեղեկություններ կան, որ մի շարք փաստաբաններ դատի են տվել կամ պատրաստվում են հայց ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարության դեմ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: