
Վարչապետի թեկնածության վերաբերյալ քննարկումներ ՀՀԿ-ն ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի հետ է ունեցել. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Հանդիպում եղե՞լ է այլ ուժերի հետ, թե՞ ոչ, Մինասյանը տեղյակ չէ, գիտի միայն ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի հետ հանդիպման մասին: Իսկ ԲՀԿ-ն, կողմ է եղել Տիգրան Սարգսյանի թեկնածությանը: Նա ընդգծեց, որ Տիգրան Սարգսյանի թեկնածությունն ընդունվել է միաձայն: Լրագրողների հարցին, թե հարկ չկա՞ր փոխել վարչապետին, Մինասյանը վստահեցրել է, որ Տիգրան Սարգսյանը ֆինանսատնտեսական գործունեության լուրջ մասնագետ է եւ իրականացրել ու պատրաստվում է իրականացնել որոշակի ծրագրեր: