«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր՝ ժամը 14.00-ին, տեղի կունենա Ադրբեջանի ԶՈւ կողմից խոցված ուղղաթիռի օդաչուներ Սերգեյ Սահակյանի, Ազատ Սահակյանի և Սարգիս Նազարյանի հուղարկավորությունը։
Օդաչուների աճյունները Եռաբլուր կտեղափոխվեն Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցուց: Երեկ եկեղեցում տեղի է ունեցել նրանց հոգեհանգստի արարողությունը։
Օդաչուներին կհուղարկավորեն զինվորական արարողակարգով:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից խոցվել էր ԼՂՀ ռազմաօդային ուժերի ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման հետևանքով զոհվել էին ուղղաթիռի երեք օդաչուները՝ հրամանատար մայոր Սերգեյ Սահակյանը, լեյտենանտ Ազատ Սահակյանը և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը