Կիրակի Գյումրիում նշվել է Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 80-ամյակը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ՍԵՀ նախարար Գաբրիել Ղազարյան, տարբեր բուհերի ռեկտորներ: Միջոցառման ժամանակ երեք հոգի արժանացել են Սերժ Սարգսյանի պարգևներին:
Մասնավորապես ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանի քույրը` նշված բուհի պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը, պարգևատրվել է երախտագիտության մեդալով: Փոխարենը՝ Սերժ Սարգսյանի պարգևներից ԲՈՒՀ-ի ռեկտորին բաժին չի հասել: Կարծիքներ կան, որ Սերժ Սարգսյանը որոշել է Անահիտ Ֆարմանյանին պարգևատրել նրա եղբոր՝ վերջին շրջանում ծավալած գործունեության, մասնավորապես՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հետ տուրուդմփոց սարքելու համար: