
Ամերիկյան Ռոդ-Այլենդ նահանգի 20-ամյա բնակչուհի Օլիվիա Կուլպոն արժանացել է “Միսս ԱՄՆ” տիտղոսին եւ կմասնակցի “Միսս տիեզերք”-ին: Ամերիկյան գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլը տեղի է ունեցել Լաս-Վեգասում: Խաղամոլների քաղաքում թանկարժեք թագի համար պայքարել է 51 մասնակից: ԱՄՆ-ի ամենագեղեցիկ աղջիկների տասնյակում են հայտնվել նաեւ Ալաբամայի, Օկլահոմայի, Օհայոյի, Կոլորադոյի, Տեքսասի, Նյու-Ջերսիի, Նեւադայի եւ Մերիլենդի ներկայացուցիչները: