
Հունիսի 3-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և “Զվարթնոց” օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանից բերման են ենթարկել 1978 թ. ծնված Տիգրան Թովմասյանին, որը 2011 թ. հունվարի 11-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: