Նոյեմբերի 22-ին, ժամը 05.00-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում 67-ամյա մի կնոջից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 03.30-ի սահմաններում, դիմակավորված երկու քաղաքացի, տնակի դուռը կոտրելով, մտել են ներս, դանակի սպառնալիքով ծեծի ենթարկել իրեն` պահանջելով դրամ և ոսկի, որից հետո պարանով կապել, գցել են մահճակալին և տնակից հափշտակել 3 բջջային հեռախոս, «Նոութբուք» և գումար:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 18.50-ին, նշված հանցագործության կատարման կասկածանքով, Կումայրիի բաժին է հրավիրվել 1990 թ. ծնված Գառնիկ Գ.-ն, որը կատարված քննչական գործողությունների արդյունքում նույն օրը, ժամը 20.05-ին, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Ախուրյանի բաժնի ՁՊՎ:
Նախապատրաստվում են նյութեր: