ԱՄՆ-ն Ղարաբաղյան հակամարտության կողմերին խաղաղության կոչ է անում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի պետդեպը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին ուղղել իրենց ջանքերը խաղաղ բանակցությունների անցկացմանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Այդ մասին ասվում է ԱՄՆ-ի պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆֆ Ռատկեի հայտարարությունում:

«ԱՄՆ-ն կոչ է անում հակամարտության կողմերին ձեռնպահ մնալ այն գործողություններից, որոնք կարող են հանգեցնել շփման գծում լարվածության աճին: Մենք նաև կոչ ենք անում կողմերին վերակողմնորոշել իրենց ջանքերը խաղաղ բանակցությունների անցկացմանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:

ԱՄՆ-ն՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, նախկինի նման պատրաստ է աջակցություն ցուցաբերել այդ հարցում», – ասվում է հայտարարությունում:




Լրահոս