Կանայք և տղամարդիկ չեն կարող հավասար լինել. Էրդողան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ տղամարդիկ և կանայք չեն կարող հավասար լինել՝ դրանով իսկ քննադատությունների թիրախ դառնալով: Ինչպես տեղեկացնում է Associated Press-ը, երկրի ղեկավարը ելույթ է ունեցել Ստամբուլում «Կանայք և արդարադատությունը» միջոցառման ժամանակ, որտեղ քննարկվում էին գենդերային խտրականության խնդիրները:

«Տղամարդիկ և կանայք տարբեր բնավորություններ, սովորություններ, մարմնի կազմվածք ունեն: Չի կարելի հավասար համարել երեխային կերակրող մորն ու տղամարդուն: Կանայք չեն կարող կատարել տղամարդկանց հետ միևնույն աշխատանքը, ինչպես դա եղել է որոշ երկրներում կոմունիմի ժամանակ: Կնոջը չի կարելի ստիպել հող փորել, դա հակասում է նրա նուրբ բնությանը», – ասել է Էրդողանը:

Նա քննադատել է թուրքական ֆեմինիստուհիներին, որոնք, իր խոսքով, չեն գիտակցում, որ կնոջ ամենկարևոր ձեռքբերումը մայրությունն է:

Թուրքական իրավապաշտպան Գուլիա Գուլբարախը մեղադրել է նախագահին երկրի սահմանադրությունը և գենդերային հավասարության վերաբերյալ միջազգային կոնվենցիաները խախտելու մեջ:




Լրահոս