![](https://armlur.am/wp-content/uploads/2014/11/141124181249_hagel_obama_624x351_ap.jpg)
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չակ Հեգելը հրաժարական է տվել իր պաշտոնից:
Նախագահ Բարաք Օբաման ընդունել է հրաժարականը՝ արժանին մատուցելով Հեգելի «մակարդակին և ազնվությանը»:
86-ամյա Չակ Հեգելը, որ Վիետնամի պատերազմի վետերան է, ԱՄՆ-ի պաշտպանության նախարար էր դարձել 2013-ին: Նա Հանրապետական կուսակցության միակ ներկայացուցիչն է Օբամայի կառավարության ուժային բլոկում:
New York Times թերթը հայտնել է, որ նա հրաժարական է տվել «Իսլամական պետություն» ջիհադական խմբավորման դեմ Վաշինգտոնի պայքարի ռազմավարության փոփոխությունից հետո, տեղեկացնում է BBC-ն: