
ԱՄՆ-ում ամուսիններ Մարտին ու Քելլի Օ’Բրայանները յոթ տարի կտտանքների են ենթարկել ՌԴ-ից որդեգրված վեց ռուս երեխաների: Ամենա սարսափելին այն է, որ երեխաների հարազատները երբեմն օգնում էին դաժան Մարտին ու Քելլի Օ’Բրայաններին այդ ամենում: Նրանց պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել:Երեխաները հավաստել են, որ որդեգրողները տարիներ շարունակ նրանց տանջել են ոչ միայն ծեծելով: Ընդ որում ամուսինները նման տանջանքների էին ենթարկում նաեւ սեփական երեխաներին, որոնք էլ դատարանում պատմել են այդ ամենի մասին:Տան խուզարկման ժամանակ ոստիկանները հայտնաբերել են տիկին Օ’Բրայանի օրագիրը, որում նա ամենայն մանրամասնությամբ նկարագրում էր երեխաների նկատմամբ կիրառվելիք դաժանությունները: