
Երդվյալ ատենակալների մեծ ժյուրին որոշում է կայացրել սպանության մեղադրանք չառաջադրել ոստիկան Դարեն Ուիլսոնին, ով այս տարվա օգոստոսին ամերիկյան Ֆերգյուսոն քաղաքում գնդակահարել է 18-ամյա մի սևամորթ պատանու՝ Մայքլ Բրաունին:
Բրաունի ընտանիքը «խորը հիասթափություն» է արտահայտել այն առնչությամբ, որ իրենց երեխային սպանողը պատասխան չի տալու իր գործողությունների համար:
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հորդորել է խաղաղ հավաքներ անցկացնել՝ ոստիկանությանը զսպվածության կոչ անելով:
Որոշման հրապարակումից հետո Ֆերգյուսոնում վերսկսվել են բողոքի ցույցերը, որոնք ընթանում են ոստիկանության հետ բախումներով: Ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ կիրառել: