Վիրավորված 6 հայ զինծառայողների անունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայտնի են դարձել այսօր` հունիսի 4-ի գիշերը, Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի և Բերդավան գյուղերի ուղղությամբ, Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողությունների հետևանքով վիրավորված 5 զինվորի և 1 սպայի ինքնությունը: ՊՆ քննչական բաժնի հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը armlur.am-ի հետ զրույցում ՊՆ քննչական բաժնի հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը  հ նշեց, որ վիրավորներն են՝Մուշեղ Հարությունի Նուրբեկյանը (լեյտենանտ, ծնված՝ 1981թ.),
Իգիթ Կարենի Հովհաննիսյանը (ծնված՝ 1992թ., Հրազդանի զ/կ),
Սեդրակ Սամվելի Շահբազյանը (ծնված՝ 1992թ., Շենգավիթի զ/կ),
Արտակ Արթուրի Մնացականյանը (1992թ., Տաշիրի զ/կ),
Կորյուն Ռոբերտի Իրիցյանը (1992թ., Էջմիածնի զ/կ),
Մաքսիմ Մարտինի Մելքոնյանը (1993թ., Գյումրու զ/կ)։
Դեպքի վայր են մեկնել ՀՀ զինդատախազը և ՀՀ պաշտպանության նախարարության հատուկ քննչական խումբը: ՀՀ զինված ուժերը վերահսկում են իրավիճակը շփման գծում` իրականացնելով իրավիճակին համարժեք գործողություններ:
Հիշեցնենք, որ այսօր ադրբեջանական գործողության արդյունքում զոհվել են ՀՀ ԶՈւ զինծառայողներ Հրաչ Սամվելի Սարգսյանը, Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը և Կարեն Կամոյի Դավթյանը:




Լրահոս