Վրաստանի տրանսպորտային և տարանցման ներուժի իրացումը երկրի բացառիկ և ինքնիշխան իրավունքն է: Այդ պատճառով այլևս ոչ ոք իրավունք չունի իրականացնել այնպիսի ծրագրեր, ինչպիսին է Աբխազիայի տարածքով Ռուսաստան-Վրաստան երկաթուղային ճանապարհը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին՝ մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը. տեղեկացնում է Trend-ը:
Աբխազիայի ղեկավար Ռաուլ Խաջիմբայի հետ Սոչիում հանդիպման ժամանակ Պուտինը հայտարարել է, որ Աբխազիան և Ռուսաստանը կարող են վերականգնել Մոսկվա-Սուխումի-Թբիլիսի երկաթուղու աշխատանքը:
«Որոշումը կկայացվի միայն Վրաստանի շահերը հաշվի առնելով, և ոչ ոք չի կարող թելադրել մեզ իր պայմանները», – նշել է Բերոչաշվիլին: