
Պորտուգալիայի դատարանը որոշում է կայացրել երկրի նախկին վարչապետ Ժոզե Սկորատեշին կոռուպցիայի վերաբերյալ դատաքննության անցկացման ընթացքում կալանքի տակ պահելու վերաբերյալ:
57-ամյա Սկորատեշը ձերբակալվել էր ուրբաթ օրը: Նա կասկածվում է հարկերի վճարումից խուսափելու, կոռուպցիայի և փողերի լվացման մեջ:
Նախկին վարչապետին պաշտոնական մեղադրանք կարող է ներկայացվել միայն հետաքննության ավարտից հետո, որը կարող է 8 ամսից ավել տևել:
2005-2011թթ. Պորտւգալիայի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Սկորատեշը հերքում է իր հասցեին հնչող մեղադրանքները և պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը:
Եթե քաղաքական գործչի մեղքն ապացուցվի, նրան կարող է սպառնալ մինչև 21 տարվա ազատազրկում, տեղեկացնում էBBC-ին: