Գերծանր քաշային կարգում IBF/IBO/WBA/WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն (63-3-0, 53 КO), ամենայն հավանականությամբ, իր հաջորդ մենամարտը կանցկացնի 2015թ. ապրիլին: Կոնկրետ ամսաթիվ դեռ չի նշանակվել. գրում է championat.com-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ուկրաինացու մրցակիցը կարող է դառնալ ամերիկացի բռնցքամարտիկ Բրայանտ Ջենինգսը (19-0-0, 10 КО):
Մենամարտի անցկացման վայրը նույնպես դեռ հայտնի չէ. հավանական են համարվում «Բարքլայքս կենտրոնը»՝ Բրուքլինում, և «Մեդիսոնսքուեր Գարդենը.՝ Մանհեթենում. տեղեկացնում է BoxingScene-ը: