Հունիսի 2-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 49-ամյա Գրիգոր Դ.-ին եւ 27-ամյա Սամվել Դ.-ին: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ պարզվել է, որ նրանք մայիսի կեսերին մի ընկերության պահեստից գողացել են 1 մլն 915 հազար դրամի ներկեր:
Կատարվում է նախաքննություն: