ՆԱՏՕ-ն դեմ է ռուս-աբխազական պայմանագրին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԱՏՕ-ն չի պատրաստվում ճանաչել նոյեմբերի 24-ին Աբխազիայի և Ռուսաստանի միջև ստորագրված՝ միության և ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը: Այդ մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլբերգը:

Նրա խոսքով՝ այս փաստաթուղթը չի նպաստի Վրաստանում իրավիճակի խաղաղ և երկարաժամկետ կարգավորմանը. տեղեկացնում է Интерфакс-ը:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան 10 տարի ժամկետով նոր պայմանագիր են ստորագրել, որը, ըստ Պուտինի, պետք է բարելավի Աբխազիայի ժողովրդի կյանքը: Մասնավորապես, 2015-ին, Ռուսաստանն Աբխազիայինն կհատկացնի 5 մլրդ ռուբլի: Բացի այդ՝ ևս 4 մլրդ ռուբլի տարեկան կհատկացվի 2015-ից մինչև 2017-ը:




Լրահոս