74-ամյա տղամարդու մարմինը Ռոստովի Զորգեի փողոցում գտնվող բնակարաններից մեկում հայտնաբերել են նոյեմբերի 18-ին: Մարմնի վրա մահվան տեսանելի պատճառներ չեն հայտնաբերվել: Ինչպես տեղեկացրել են Ռոստովի մարզի քննչական կոմիտեից, տղամարդը մահացել է մեխանիկական ասֆիքսիայից:
Քննչական մարմնի վարկածով, հոր հետ վեճից հետո նրա 49-ամյա դուստրը, օգտվելով այն հանգամանքից, որ հայրը պառկել է հանգստանալու, նրա երեսին բարձ է դրել և սպասել այնքան ժամանակ, մինչև նա դադարել է շնչել:
Հարցաքննության ժամանակ կինը խոստովանել է իր մեղքը: