Ադրբեջանում ձերբակալվել է երկրի պաշտպանության նախկին փոխնախարար Մեհման Սալիմովը:
Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, նա ձերբակալվել է գլխավոր դատախազության կողմից հետաքննվող քրեական գործի շրջանակներում:
Նախկին պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել պետական ունեցվածքի՝ հատկապես խոշոր չափսերով հափշտակման և պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածներով: Դատարանը նրա համար խափանման միջոց է ընտրել կալանքը:
Նշվում է, որ Մ. Սալիմովը 1995-1999թթ. զբաղեցրել է քաղաքական և հասարակական հարցերով Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարի պաշտոնը: