Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենի հրավերով ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը վաղը՝ նոյեմբերի 26-ին, երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Փարիզ:
Աշխատանքային այցի շրջանակում հայաստանյան պատվիրակությունը կմասնակցի նոյեմբերի 27 28 ը կայանալիք Դատական կատարողների միջազգային միության խորհրդի ամենամյա լիագումար նիստին:
Դատական կատարողների միջազգային միության տարեկան գործունեությունն ամփոփող այս միջոցառմանը կմասնակցեն ինչպես Միության անդամ, այնպես էլ դիտորդ երկրների 87 պատվիրակություններ:
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության մամուլի բաժին