Արցախցիների սպասելիքներն առաջիկա նախագահական ընտրություններից. տեսանյութ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, վերջերս լինելով Արցախի Հանրապետությունում, “”Ազատ Արցախ”” կուսակցության պատվերով անցկացրել է սոցիոլոգիական հարցումներ՝ պարզելու բնակչության սոցիալական սպասելիքներն առաջիկա նախագահական ընտրություններից։
Այսօր հրավիրված մամլո ասուլիսում սոցիոլոգը տեղեկացրեց, որ հարցվածների 58.5%-ը երկրում՝ 3-4 տարիների ընթացքում, իրականացված փոփոխությունը գնահատել է՝ ,անփոփոխ լավե կամ ,նկատելիորեն լավացածե, 29.8%-ը՝ ,ո՛չ լավ, ո՛չ վատե, իսկ 11.4-%-ը՝ ,անփոփոխ վատ կամ նկատելիորեն վատացած: Հարցումն անցկացվել է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի, երկրի 6 շրջկենտրոնների և 14 գյուղերի 37 դիտակետերում բնակվող 946 չափահասների շրջանում:
Արցախցիները նորընտիր նախագահից սպասում են, որ նա առաջնահերթորեն կզբաղվի սոցիալ-տնտեսական հարցերով՝ աշխատատեղերի ստեղծում, թոշակի, աշխատավարձի, նպաստի բարձրացում: Այսպես է պատասխանել հարցվածների 69.3%-ը, 20%-ը ցանկանում են, որ նախագահը զբաղվի ենթակառուցվածքների ու բնակարանների կառուցմամբ, 5.8%-ը՝ ԼՂՀ հարցի լուծմամբ, 4%-ը՝ առողջապահական-բուհական հարցերով և այլն””,- տեղեկացրեց սոցիոլոգը։
Ահարոն Ադիբեկյանը նաև նշեց, որ հարցին, թե ի՞նչ կնախաձեռնեն իրենք, եթե ընտրվեն երկրի նախագահ՝ տրված պատասխաններում աճել է միայն ԼՂՀ կարգավորման հարցի կարգավորման ցուցանիշը՝ 5.8%-ից հասնելով 17.7%-ի:
Սոցիոլոգը նաև նշեց, որ Արցախի բնակչության 30%-ը չի աշխատում, սակայն նրանցից միայն 3.4%-ն է համարվում գործազուրկ: Ադիբեկյանի խոսքով՝ սպառողական ապրանքների գները Հայաստանի հետ համեմատած՝ Արցախում բարձր են մոտ՝ 30-50%-ով:




Լրահոս