Ադրբեջանը կմտնի պատմության մեջ՝ որպես իրավապաշտպաններին ճնշող բացառիկ երկիր. ԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների հարցերով եվրակոմիսար Նիլս Մուժնիեքսը խոստովանել է, որ իր երկամյա աշխատանքի ընթացքում ամենադժվար առաքելությունը դարձել է 2014թ.-ի հոկտեմբերին Ադրբեջան կատարած այցը, որը տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահության ժամկետի ավարտից քիչ անց:

«Ադրբեջանը կմտնի պատմության մեջ իբրև երկիր, որը հալածանքների աննախադեպ արշավ է իրականացրել իրավապաշտպանների դեմ՝ իր նախագահության շրջանում», – գրել է Մուժնիեքսը Facebook-ի իր էջում:

«Ինձ ծանոթ իրավապաշտպաններից շատերը գտնվում են Ադրբեջանի բանտում: Շատ ծանր էր այցելել Լեյլա Յունուսին, ով դատաքննության ընթացքում պահվում է կալանքի տակ: Նա լաց էր լինում մեր կեսժամյա հանդիպման ողջ ընթացքում», – գրում է նա:




Լրահոս