
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր զինվորական արարողակարգով հուղարկավորեցին ադրբեջանական զինուժի կողմից խոցված ԼՂՀ ՊԲ «ՄԻ-24» ուղղաթիռի անձնակազմի անդամներին. հրամանատար, մայոր Սերգեյ Սահակյանին, անձնակազմի անդամներ, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանին և լեյտենանտ Ազատ Սահակյանին:
Արարողությանը ներկա են բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, նաև՝ ՀՀ շարքային քաղաքացիներ և մտավորականներ:
Սեյրան Օհանյանն իր ցավակցական խոսքում նշեց, որ 2014 թվականը դժվարին տարի էր Հայաստանի ու հայոց բանակի համար: Նա, իր խոսքում թվարկելով ողջ տարվա ընթացքում սահմանային միջադեպերը, հայտարարեց, որ մեր օդաչուներն իրենց կյանքով ապացուցեցին, որ մենք սխալվելու իրավունք չունենք։