Սենեգալի Ռետբա լիճը կարմի երանգ է ստացել՝ ջրում աղի բարձր պարունակության պատճառով: Լճի 40 տոկոսը բաղկացած է աղից: Սենեգալի բնակիչներն օրական 14 ժամ անցկացնում են լճի ափերին` աղի բերքահավաք անելով: 1 լիտր ջրում առկա է 380 գրամ աղ: Մասնագետների կարծիքով` արտասովոր վարդագույն երանգը ջրին հաղորդել են աղասեր Dunaliella salina օրգանիզմները: Նրանք արտադրում են կարմիր ներկանյութ, որով կլանում են արեւի էներգիան:
Լիճը կարմրել է աղի չափազանց շատ քանակից
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ