Օվկիանոսի բնակիչներից ամենահազվադեպ և խորհրդավորը՝ ծովային սատանան, առաջին անգամ է բնական պայմաններում հայտնվել տեսախցիկի տեսադաշտում: Այդ կենդանին բնակվում է ավելի քան 500 մետր խորության վրա և որսի է դուրս գալիս գլխին ունեցած «լապտերի» օգնությամբ:
Տարիներ շարունակ գիտնականներն ապարդյուն փորձում էին նկարահանել սատանային իր բնական միջավայրում: Ի վերջո, դա հաջողվեց Մոնտերեյի ծովածոցի գիտահետազոտական ինստիտուտի գիտնականներին: