ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ պաշտոնական էջից

Երեկ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այցելել է արդարադատության ակադեմիա: Այնտեղ ծանոթացել է ակադեմիայի պայմաններին, ու անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննչական կոմիտեի նախագահը համոզմունք է հայտնել, որ վերապատրաստում իրականացնելու լավագույն տարբերակը հեռաուսուցումն է: Աղվան Հովսեփյանը խոստացել է հետամուտ լինել քննիչների որակյալ ուսուցմանն ու վերապատրաստմանը:

 

 

 

ՀԱՐՑ. Կցանկանայի տեղեկանալ՝ ո՞ր դեպքերում պետական գրանցման համար դիմելիս պետք է որակավորում ունեցող մասնագետների կողմից կազմվի եւ դիմումի հետ սպասարկման գրասենյակ ներկայացվի գրանցման ներկայացվող հողամասի հատակագիծը:

Վահե Գեւորգյան (26 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն՝
1. Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար պետք է ներկայացվի նաեւ գրանցվող հողամասի հատակագիծը, եթե`
1) գրանցման ներկայացվող հողամասի նկատմամբ 1998 թ. մարտի 1-ից հետո իրավունքների պետական գրանցում չի կատարվել.
2) կատարվելու է 1998 թ. մարտի 1-ից հետո գրանցված հողամասի սահմանների փոփոխության, բաժանման կամ միավորման (բացառությամբ գրանցված հողամասերի սահմանների միավորման) պետական գրանցում:

ՀՀ կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք նաեւ, որ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջնային (նախկինում չգրանցված) պետական գրանցման ժամանակ հատկացված հողամասի (կառուցապատված կամ չկառուցապատված) սահմանված ձեւով կազմված եւ հողամասի հատկացման լիազոր մարմնի կողմից հաստատված հատակագծի ներկայացման դեպքում, հիմք ընդունելով ներկայացված հատակագիծը, իրավունքի պետական գրանցում կատարվում է առանց հողամասի չափագրման աշխատանքներ իրականացնելու եւ դրա դիմաց վճար գանձելու:

 

 
ՀԱՐՑ. Թոշակառու եմ: Ստանում եմ 40.000 դրամ աշխատավարձ: Թոշակի անցնելուց մի քանի տարի հետո 3-րդ կարգի հաշմանդամ եմ դարձել: Կխնդրեի պարզաբանել՝ արդյոք հաշմանդամության կարգ ձեռք բերելուց հետո թոշակը չպե՞տք է ավելանա, եւ եթե՝ այո, ապա՝ որքանո՞վ:

Հովհաննես Սահակյան (35 տարեկան, երկրաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն` աշխատանքային կենսաթոշակի չափը հիմնական կենսաթոշակի չափի եւ կենսաթոշակի աշխատանքային մասի գումարն է: Կենսաթոշակի աշխատանքային մասը աշխատանքային ստաժի տարիների, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի եւ կենսաթոշակառուի անձնական գործակցի արտադրյալն է:
Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի հաշվարկում հիմնական կենսաթոշակը ներառվում էր 1-ին, 2-րդ եւ 3-րդ խմբերի համար համապատասխանաբար` 140%-ով, 120%-ով, 100%-ով:
Ելնելով վերոգրյալից` 3-րդ խմբի հաշմանդամություն ստանալուց հետո Ձեր կենսաթոշակի չափը չէր փոփոխվի:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային
ապահովության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ըստ հրապարակված վերջին պաշտոնական տվյալների՝ Հայաստանում հաշմանդամների թիվը կազմում է193.836: Սակայն շատ դեպքերում, երբ հաշմանդամ քաղաքացիները բուժման նպատակներով հայտնվում են օտար երկրներում եւ չեն կարողանում ստանալ իրենց թոշակը, օրինակ՝ մեկ տարում, ապա նրա կենսաթոշակը կուտակվում է բանկում: Սակայն, եթե թոշակառուն ներկայանում է բանկ երկու կամ երեք եւ երկար տարիներ անց, ապա նրան տրվում է միայն մեկ տարվա կենսաթոշակը: Ակնհայտ է, որ եւս մեկ անգամ ոտնահարվում են հաշմանդամների իրավունքները:

 




Լրահոս