
Wake Forest Baptist Medical-ի բժիշկների պնդմամբ, նարգիլեն շատ ավելի վտանգավոր է օրգանիզմի համար, քան ծխախոտը: Համաձայն հետազոտության՝ հաճելի բույրի ու համի շնորհիվ նարգիլեի ծուխը ավելի հեշտ է շնչել, որի պատճառով մեծ քանակությամբ է մղվում թոքեր, քան թե սովորական ծխախոտ ծխելու ժամանակ: Հատկանշական է այն, որ նարգիլեն պարունակում է բազմաթիվ թունավոր միացություններ, այդ թվում` ածխածնի օքսիդ, ծանր մետաղներ եւ տարբեր քիմիկատներ:Այսպիսով, ծխելով նարգիլե՝ մարդիկ ձեռք են բերում ածխածնի օքսիդի ավելի մեծ չափաբաժին, քան ցանկացած այլ ծխախոտի դեպքում` արդյունքում զգալիորեն ավելացնելով քաղցկեղի առաջացման վտանգը: