Վերա Բրեժնևան Հայաստանն է ընտրել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում  է ռուս երգչուհի, դերասանուհի, ռուսական էստարադայի սեքս խորհրդանիշ Վերա Բրեժնևան: Նրա այցելության նպատակը մասնագիտական ոլորտի հետ այս անգամ կապ չուներ:

Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով համատեղ ծրագրի բարի կամքի դեսպան Վերա Բրեժնևան նոր է նշանակվել այս պաշտոնում: Այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանը նա տեղեկացրեց, որ ՄԱԿ-ը ՄԻԱՀ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջոցառումների շարք է նախաձեռնում: Ուշագրավ է այն հանգամանքը, որ Վերա Բրեժնևան առաջին այցելության համար հենց Հայաստանն է ընտրել: Վերջինիս բնորոշմամբ` մեր երկրում վարակակիրները բավականին քիչ են:

«Այս պաշտոնին անցնելուն պես՝ թեստ եմ անցել ու բոլորին էլ կոչ եմ անում, որ իրենք էլ անցնեն այդ թեստը: Պետք չէ արհամարհել և հակակրանքով մոտենանալ վարակակիրներին»,- ասաց երգչուհին` հավելելով. «Ես հնարավորություն ունեցա հանդիեպելու այն կանանց, ովքեր բախվել են ՄԻԱՎ-ի խնդրին: Նրանք բավականին զարմանալի, ուժեղ և շատ գեղեցիկ կանայք են: Ցանկությունս մեծ է, որ հանրությունը դադարի նախապաշարմունքներով վերաբերվել նրան:  Նրանք չպետք է վախենան օգնություն խնդրելուց»:

Վերա Բրեժնևան տեղեկացրեց, որ ինքը ևս մասնակցելու է իրազեկման և կանխարգելման ծրագրերին` հատուկ ուշադրություն դարձնելով ՄԻԱՎ-ին բախված կանանց խնդիրներին: «Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում պետք է լինի առաջին երկիրը, որը կկասեցնի ՄԻԱՎ-ի համաճարակը մինչև 2020 թվականը»,-շեշտեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածաշրջանակային գրասենյակի տնօրեն Վինեյ Սալդանան, իսկ ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը ողջունեց միացյալ ծրագիրը ու կարևորեց այս ոլորտը` այն դիտարկելով առաջնահերթ խնդիրների շարքում:




Լրահոս