Ձերբակալել են լատունե փականների գողին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները հունիսի 3-ին, ժամը 17.00-ին, Դավիթաշենի 1-ին թաղամասի թիվ 29 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 39-ամյա Արթուր Հ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նա խոստովանական բացատրություն է տվել, որ 2011-ի մայիսին Դավիթաշենի 2-րդ թաղամասի թիվ 10 շենքի տանիքից գողացել է լատունե 12 փական: Պարզվել է նաեւ, որ Արթուր Հ.-ն 2011-ի մայիսին, Դավիթաշենի 2-րդ թաղամասի թիվ 14 շենքի տանիքից գողացել է լատունե 10 փական: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս