Beeline-ը գործարկում է «NON-STOP» ծառայությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

25 նոյեմբերի, 2014 թ., Երևան: Beeline-ը հայտարարում է «NON-STOP» ծառայության գործարկման մասին կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար։ Ծառայությունը հնարավորություն է ընձեռում կատարել անսահմանափակ ներցանցային զանգեր և օգտվել անսահմանափակ ինտերնետից օրական 150 դրամ բաժանորդային վարձի դիմաց: Ծառայության շրջանակում բաժանորդին օրական տրամադրվում է 30 ՄԲ ինտերնետ, որը սպառելուց հետո գործում է ինտերնետի արագության սահմանափակում մինչև 256 ԿԲ/վրկ:

«NON-STOP» ծառայությունը կարելի է ակտիվացնել` զանգահարելով 0674225 համարին, հավաքելով *225# USSD-հրահանգը կամ ուղարկելով 225 տեքստով SMS-հաղորդագրություն 0674 համարին:

«Ուրախ ենք ներկայացնել Beeline-ի հերթական համալիր առաջարկը` անսահմանափակ զանգերի և գերարագ ինտերնետի միաժամանակյա հնարավորությամբ: Շարժական ինտերնետի պահանջարկն աճում է յուրաքանչյուր օր և այս ծառայությունը գին–որակ համադրությամբ լավագույններից մեկն է շուկայում։ Առավել քան համոզված եմ, որ մեր բաժանորդները կգնահատեն այս ծառայության պարզ, հարմար և մատչելի լինելը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«NON-STOP» ծառայության համար նախատեսված բաժանորդային վճարը հաշվեկշռից գանձվում է օրական 00:00-ից 01:30 ընկած ժամանակահատվածում:

Նշենք նաև, որ «NON-STOP» ծառայությունը չի գործում, երբ միաժամանակ միացրած են «Զրուցենք», «Ռեգուլյար», «Պրեմիում», «Ֆորսաժ», «Անսահմանափակ Ինտերնետ Լայթ», «Անսահմանափակ Ինտերնետ Պրո», «Անսահմանափակ Ինտերնետ ՄեգաՊրո» և Ինտերնետ Փաթեթներ ծառայությունները:

Ծառայության մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում, զանգահարելով 0611 հեռախոսահամարին կամ այցելելով www.beeline.am կայք:




Լրահոս