Ինձ նման տաղանդներ 500 տարին մեկ են ծնվում. Թայսոն Ֆյուրի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանացի Թայսոն Ֆյուրիին (22-0, 16 КО) չի հաջողվում մենամարտել լուրջ մրցակցի հետ: Նրա մարտերը Դեվիդ Հեյի ու Մանուել Չարի հետ հետաձգվել են վնասվածքների պատճառով:

Հաջորդ շաբաթ ռևանշ-մենամարտում բռնցքամարտիկն ուժերը կչափի Դերեք Չիսորայի հետ. հաղթողը կդառնա WBO վարկածի տիտղոսի հավակնորդ:

«Իմ մորուքն ապացուցում է, որ այժմ ես կենդանի եմ: Ես այն աճեցրել եմ 3 ամիս, և երբ ռինգ մտնեմ, Դերեքը կհասկանա, որ գործ ունի վայրի գազանի հետ:

Դիվիզիոնում չկա մեկը, ով կկարողանար իմ «հախից գալ»: Չիսորան թուլամորթ է. իմ հարվածները կթուլացնեն նրան: Ես Դերեքին կքնեցնեմ 5-7-րդ ռաունդներում, և 5 տարի հետո նրա անունը ոչ ոք չի լսի:

Ընդհանրապես, իմ նման յուրահատուկ տաղանդները 500 տարին մեկ են ծնվում»,-ասել է Ֆյուրին:




Լրահոս