
ԱՄԷ շեյխ Աբդուլ Ազիզ բեն-Ալի Ալ-Նաիմին, այցելել է գերեզմանատուն, փաթաթվել սավանի մեջ ու ինքն իրեն կենդանի թաղել: 20 րոպե անց նա շիրիմից դուրս է բերվել: Տարածված տեսանյութում արաբ արքայազնը հայտարարել է, որ ընդամենը ցանկանում էր անդշիրիմյան կյանքին նախապատրաստվելու փոքրիկ փորձ ձեռք բերել: “Ես մեծ ջանքեր կգործադրեմ այս կյանքում` հավիտենական կյանքին արժանի նախապատրաստվելու համար”,- ասել է շեյխը: