Լոնդոնյան Թաուերի կամրջի ապակյա հատակը կոտրվել է՝ այն պաշտոնապես բացվելուց հաշված օրեր անց:
Ապակյա սրահի շինարարությունն արժեցել է 1.5 միլիոն դոլար: Կամուրջի հատակի թափանցիկ հատվածը գտնվում է 42 մ բարձրության վրա: Հատակի միջով երևում են Թեմզայի վրայով անցնող մեքենաներն ու հետիոտները, ինչպես նաև՝ կամուրջի բարձրացնելիս, մեծ և փոքր նավերը:
Ապակյա սրահի բացման արարողության ժամանակ մատուցողներից մեկի ձեռքից վայր է ընկել գարեջրի շիշը և ապակյա ծածկը կոտրվել է, տեղեկացնում է BBC-ն: