Որդու սպանության դիմաց կինը 25 թալիբների է ոչնչացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աֆղանստանի բնակչուհին որդու սպանության համար վրեժ լուծելով 25 թալիբների է սպանել: Այդ մասին հայտնել է Khaama Press-ը:

Տղամարդը ծառայում էր ոստիկանական ջոկատում և սպանվել է գրոհայինների կողմից մոր աչքի առաջ՝ Ֆարախ նահանգում գտնվող անցակետում: Դրանից հետո հայրը՝ դստեր և տղայի կնոջ հետ միասին, հավաքել է անցակետում մնացած ողջ զենքը և փոխհրաձգության մեջ մտել թալիբների հետ: Մոտ յոթ ժամ տևած փոխհրաձգության արդյունքում 25 գրոհայիններ սպանվել են, ևս հինգը՝ վիրավորվել:

Աֆղանստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Սեդիկ Սեդժիկին նշել է, որ կանանց կողմից կազմակերպված զինված հարձակումը հանդիսանում է հեղափոխության և «Թալիբանի» դեմ հասարակության ընդվզման խորհրդանիշ»:




Լրահոս