Այսօր՝ հունիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ինչպես դեպքի վայրից armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16.30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի բնակիչ, 47-ամյա Վարդան Գուլանյանը, վարելով “ՎԱԶ 21015” մակնիշի 17 ԼՍ 140 համարանիշի ավտոմեքենան, Սևան-Ծովագյուղ-Սեմյոնովկա ավտոճանապարհի 3.5 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և մոտ 50 մետր գլորվել ձորը: Վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել գյուղացիները, սակայն հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին՝ շտապօգնության ավտոմեքենայի մեջ, Վ.Գուլանյանը մահացել է:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները:
Այս պահին դեպքի վայր են կանչում հատուկ տեխնիկա, որպեսզի ավտոմեքենան դուրս բերվի ձորից և տեղափոխվի ոստիկանության Սևանի բաժնի տուգանային հրապարակ: