Հայաստան կժամանի Ղազախստանի պաշտպանության նախարարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 5-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ադիլբեկ Ջակսիբեկովը: ՊՆ լրատվական ծառայությունից armlur.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարը հանդիպումներ կունենա Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ: Այցի ծրագրի շրջանակներում Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարը կայցելի նաև ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ:
Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարները կստորագրեն Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը:
Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարին կընդունի նաև Հայաստանի Հանրապետության Ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:




Լրահոս