Ազատ դեմոկրատներ կուսակցությունը դատապարտում է ադրբեջանական ագրեսիան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ազատ դեմոկրատներ” կուսակցությունը դատապարտում է հունիսի 4-ին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական զորամիավորումների կողմից շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմի խախտման դեպքը, որի հետևանքով զոհվել են ՀՀ ԶՈՒ երեք զինծառայող և կան վիրավորներ: Մենք գտնում ենք, որ Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի և պահանջում ենք միջազգային հանրությունից համարժեք գնահատական տալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամ հանդիսացող Ադրբեջանի ագրեսիվ և միջազգային իրավունքի նորմերը ոտնահարող քայլերին: ՀՀ Պաշտպանության նախարարությունից ակնկալում ենք համապատասխան գործողությունների ձեռնարկում, շփման գծում զգոնության բարձրացում՝ նման դեպքերը բացառելու համար: “Ազատ դեմոկրատներ” կուսակցությունն իր խորին ցավակցությունն է հայտնում զոհված զինծառայողների ընտանիքներին: Մենք կիսում ենք այդ ընտանիքների վիշտը և հայտնում մեր զորակցությունը:
“Ազատ դեմոկրատներ” կուսակցության լրատվական ծառայություն




Լրահոս