ԿԸՀ-ն երեկ փորձել էր մեծ շուք հաղորդել ԱԺ նորընտիր պատգամավորներին մանդատներ տալու արարողությանը: Սակայն նրանց ջանքերն ապարդյուն անցան. նախ՝ պատգամավորների մի մասն էր եկել ԿԸՀ: Եկածներից էլ ոչ բոլորն էին տոնական տրամադրությամբ. հիմնականում առաջին անգամ ԱԺ պատգամավոր դարձածների դեմքերին էր երջանիկ արտահայտություն: Անգամ շնորհավորանքի համար նախատեսված շամպայնի մեծ մասը մնաց տեղում: ՀՀԿ-ն փորձել էր ԿԸՀ-ում հավաքել ողջ խմբակցությունը, սակայն չէր հաջողվել: ԲՀԿ-ն եւս մաս առ մաս էր գալիս՝ մանդատները ստանալու: Մի փոքր ուշ եկան ՀՅԴ-ականները: Հայ ազգային կոնգրեսը չէր եկել ԿԸՀ: ՕԵԿ-ը եւս երեկ բացակա էր: «Ժառանգություն»-ից ուշ երեկոյան ԿԸՀ եկան միայն այդ կուսակցության ցուցակով պատգամավոր դարձած «Ազատ դեմոկրատներ»-ի ներկայացուցիչներ Խաչիկ Քոքոբելյանն ու Ալեքսանդր Արզումանյանը, իսկ «Ժառանգության» անդամներն իրենք չեկան մանդատների հետեւից: Ի դեպ, երեկ՝ ուշ երեկոյան, ՀՀԿ-ն իր հերթական «գիշերային նիստից հետո» հայտարարեց, որ կոալիցիա է կազմում ՕԵԿ-ի հետ: Եւ ուշ երեկոյան էլ այնտեղ՝ ՀՀԿ գրասենյակում, ստորագրվեց կոալիցիոն հուշագիրը:
ՀՀԿ-Ն ԿԻՍՈՒՄ Է ԻՐ ԳՆԱԾ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ