
Դիվանագիտական աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը հունիսի 4-ին կմեկնի Բրյուսել: Ճիշտ այն օրը, երբ Հայաստան է ժամանելու Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Թե որն է ՀՀ վարչապետի մեկնումի նպատակը, եւ այն ինչ կապ ունի պետքարտուղարի այցի հետ, դժվար է միանշանակ ասել, բայց փաստ է, որ ըստ նախատեսված ծրագրի՝ Քլինթոնը «Հայաստանում հանդիպելու է Սերժ Սարգսյանի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ»: Պետքարտուղարը կտեսնի նաեւ Հայաստանում հասարակական կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչների: