ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ խորհրդի նիստից երեկ բացակայում էր Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը ՀՀԿ Շիրակի մարզային խորհրդի ղեկավարն է, ընտրություններում՝ ՀՀԿ շտաբի պատասխանատուն: ՀՀԿ անդամներից մեկը մասնավոր զրույցում կարծիք է հայտնել, որ Ղուկասյանը Գյումրիում ՀՀԿ-ի ջախջախիչ պարտությունից հետո այլեւս «երես չունի» կուսակցության շենք մտնելու համար: Բանն այն է, որ նա մինչ այդ խոստացել էր հսկայական ձայն ապահովել, սակայն արդյունքում ՀՀԿ-ն հանրապետության երկրորդ քաղաքում ԲՀԿ-ին պարտվել էր ավելի քան 12 հազար ձայնով՝ չհաշված այն, որ ՀՀԿ-ական պատգամավորները ողջ մարզում մեծամասնական ընտրակարգով պարտվել են ԲՀԿ-ականներին: Ըստ մեր տեղեկությունների՝ Սերժ Սարգսյանն էլ իր հերթին է ասել, որ չի ցանկանում «Վարդանիկի դեմքը տեսնել»:




Լրահոս