ԱԺ-Ի ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ բավականին բարձր տրամադրությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովում մանդատ ստանալու էր եկել ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը: «Ժողովուրդ»-ը նրանից հետաքրքրվեց, թե ինչպես է իրեն պատկերացնում ընդդիմադիր դաշտում եւ առանց ԱԺ փոխնախագահի պաշտոնի: Ի պատասխան՝ Բալասանյանը նշեց. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընդդիմադիր դաշտում չէ: Մենք այլընտրանքային կառուցողական դաշտում ենք: Ինչ վերաբերվում է իմ փոխնախագահ լինել-չլինելուն, այստեղ ոչ մի արտառոց բան չկա, դա սովորական քաղաքական պաշտոն էր: Մի օր կա, մի օր չկա»:
Նշենք, որ ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի՝ խմբակցությունը համարվում է ընդդիմադիր, եթե խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը Ազգային Ժողովի անդրանիկ նիստում հանդես է գալիս ընդդիմադիր լինելու մասին հայտարարությամբ, եւ խմբակցությունը ստեղծած առանձին կուսակցության կամ կուսակցությունների դաշինքը կազմած կուսակցություններից որեւէ մեկի առաջադրած անձ կառավարության կազմում ընդգրկված չէ:
Սակայն ԲՀԿ-ն ո՛չ կհայտարարի, որ իրենք ընդդիմադիր են, ո՛չ էլ իշխանության մաս կկազմի:




Լրահոս